News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Blizzard ստուդիան արգելափակել է Diablo III խաղի անազնիվ խաղացողների առաջին խմբին: Խաղն անհասանելի է դարձել մի քանի հազար խաղացողների համար:

Մեկ օր առաջ  Blizzard-ի ներկայացուցիչները խաղացողներին նախազգուշացրել էին այն մասին, որ ընդմիշտ կարգելափակեն Diablo III խաղի եւ Battle.net հաշվի մուտքը օգտվողի կողմից համաձայնություն տրված կարգը խախտողնեի համար:

Ավելի վաղ ծրագրավորողները խստացրել էին անվտանգության միջոցները, որոնք կապված էին  ներքին խաղային աճուրդի հետ, որտեղ խաղացողները կարող են գնել եւ վաճառել առարկաներ իրական փողերով:

Աճուրդը հասանելի է դարձել ամերիկյան խաղացողներին հունիսի 12-ին: Եվրոպական խաղացողների համար այն կբացվի հունիսի 15-ին:

Diablo III-ն վաճառքի է հանվել մայիսի կեսերից: Այն դարձել է PC պլատֆորմի համար խաղերի պատմության մեջ ամենահաջող նորույթը: Վաճառքի առաջին օրն այն վաճառվել է 3,5 միլիոն օրինակով: Մեկնարկի առաջին շաբաթը խաղացողները գնել են ավելի քան 6,3 միլիոն օրինակ, հայտնում է «lenta.ru»-ն:

Diablo III խաղն առաջինն է, որը պահանջում է համացանցի մշտական միացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ