News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 15-ի  առավոտյան ժամը 8:00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչեւ հունիսի 17-ի ժամը 20-ը երթեւեկության համար փակ կլինի  Մյասնիկյան պողոտայի մինչեւ Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթեւեկել Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք-Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Տպել
Ամենաշատ