News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նոր ղեկավար Սերգեյ Իվանովի գլխավորած ընդլայնված կազմով պատվիրակությունը կմեկնի  Ադրբեջան` մասնակցելու ռուս-ադրբեջանական  «Ռուս-ադրբեջանական երկխոսություն - 2012» միջտարածաշրջանային համաժողովին: Այդ մասին SalamNews-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Պատվիրակության կազմում ընդգրկված է նաեւ Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալ Գենադի Խլոպոնինը:

Համաժողովը հունիսի 27-28-ը կկայանա Բաքվում: Միջոցառմանն ակնկալվում է Ռուսաստանի տարբեր շրջանների 400 ներկայացուցիչների մասնակցություն:

Ռուսական կողմից միջոցառման կազմակերպիչները Ռուսաստանի նախագահի աշխատակազմն է եւ Զարգացման  «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ