News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

VL-ՏԲ/ԴՆԼԼ ազգայնական դաշինքի Լատվիական խորհրդարանի պատգամավոր Իմանտ Պարադնիեկսը աբորտների մասին օրենքի քննարկումների ժամանակ պատգամավորներին «վառ օրինակ» է բաժանել: Պատգամավորը նիստին բերել էր 12 շաբաթական զարգացման էմբրիոնների  ֆիգուրներով պարկ եւ այն փոխանցել հավաքվածներին: 

«Դա կլինի խորհրդանիշ, թե ինչի համար ենք մենք իրականում պայքարում: Մենք բոլորս այդպիսին ենք եղել: Այժմ մենք մի փոքր մեծացել ենք», - հայտարարել է Պարադնիեկսը, հաղորդում է Mixnews-ը: Ըստ պատգամավորի` աբորտները վիրահատության նման անընդունելի  գործողություն են:  «Մենք ցանկանում ենք, որ  ստեղծված երեխան ծնվի», - ասել է նա, ավելացնելով, որ դա պետք է ըմբռնի հասարակությունը: 

Քննարկվող օրենքի նախագիծն առաջարկում է  երեխային «տալ կյանքի իրավունք եւ պաշտպանություն»` ստեղծման պահից:

Լատվիայի բարեկեցության նախարարությունը հրաժարվել է աջակցել փաստաթուղթը ներկայիս տեսքով, համարելով, որ այն փաստացիորեն արգելք է դնում հանրապետությունում աբորտների իրականացման դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ