News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը որոշել է դատական հայց ներկայացնել ռեփեր Տիմատիի դեմ: Այդ մասին հայտարարել է երգչի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին:

«Մենք Տիմատիի հետ հարցերը լուծելու ենք օրենքի շրջանակներում: Դեռ այդ տեսահոլովակի թողարկումից առաջ Ֆիլիպի օգնականը եկել էր ինձ մոտ` քննարկելու վիրավորանքների հետ կապված սկանդալը»,- ասել է փաստաբանը:

Dni.ru-ն հիշեցնում է, որ Դոբրովինսկին պաշտպանում էր Կիրկորովի շահերը արտիստուհի Մարինա Յաբլոկովային ծեծելու գործով:

Թե ով է ներկայացնելու Տիմատիի շահերը, դեռ հայտնի չէ: Ռեփերը սպասում է Կիրկորովի պաշտոնական հայտարարություններին:

Տիմատի-Կիրկորով հակամարտության վերջին կաթիլը դարձավ տեսահոլովակը, որտեղ նա ծաղրում էր ոչ միայն փոփ-արքային, այլեւ ողջ շոու-բիզնեսը: Հակամարտությունը սկսվել էր MUZ-TV-ի մրցանակաբաշխությունից հետո, երբ Տիմատին նամակ էր գրել եւ իր դժգոհությունը հայտնել մրցանակների բաժանման կապակցությամբ: Դա էլ զայրացրել էր Կիրկորովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ