News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 13-ին, աշխատանքային այցով մեկնել է Լոռիի մարզ:

Նա Մարգահովիտ համայնքում ներկա է գտնվել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի «Օհանյան» բնապահպանական կրթության կենտրոնի բացմանը: Համայնքում գործում է հիմնադրամի անտառվերականգնման տնկարանը, որին կից էլ  հիմնված այս  կենտրոնում կազմակերպվելու են բնապահպանական թեմաներով ուսուցումներ, դասընթացներ, դպրոցականների, ուսանողների այցեր: Կենտրոնի ստեղծման համար ներդրվել է շուրջ 200 հազար  դոլար: Հիմնադրամի մեկ այլ տնկարան, որը նախատեսված է համայնքային ծառատնկման համար, կից  բնապահպանական կենտրոնով հաջողությամբ գործում է Արագածոտնի մարզի Կարին գյուղում:

Այնուհետեւ Գեւորգյանը մեկնել է Վանաձոր, մարզպետ Ա. Նալբանդյանի  եւ  քաղաքապետ Ս. Դարբինյանի հետ այցելել Է.Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց, որը վերանորոգվում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 205 մլն դրամ, նույնքան ներդրում էլ կատարել է համայնքը: Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն մինչեւ օգոստոսի վերջը:

Ա. Գեւորգյանն այցելել է նաեւ Վանաձորի կերպարվեստի թանգարան, որտեղ բացվել է  Հայաստանի վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական  ցուցահանդեսը:

Վանաձորի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում Ա. Գեւորգյանին զեկուցվել է, որ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ երրորդ փուլով քաղաքում ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 325 մլն դրամ, որը կուղղվի  դպրոցների, համայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը: 

Վանաձորից Ա. Գեւորգյանը մեկնել է Սպիտակ քաղաք, որտեղ եւս ծանոթացել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի 2-րդ եւ 3-րդ փուլերով իրականացվող աշխատանքներին: Երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ երրորդ փուլով քաղաքում կիրականացվեն ճանապարհների վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ:

Սպիտակում քաղաքապետի հետ քննարկվել են սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը, ընթացիկ այլ հարցեր: Քաղաքապետն Ա. Գեւորգյանին է ներկայացրել  «Վարպետաց» թաղամասի տարածքը որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ ճանաչելու մասին կառավարության որոշման հետ կապված առաջարկություններ:

Տպել
Ամենաշատ