News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանը հրաժարվում է դիտորդներ ընդունել Ռուսաստանից` հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար:

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին հայտարարել է, որ «Ռուսաստանի դիտորդները կարող է ցանկանան ապակայունացնել իրավիճակը Վրաստանում կայանալիք ընտրություններում»:

Նրա խոսքով, Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանը, ուստի դիտորդներ ուղարկելու նրա ցանկությունը կարող է կապ ունենալ ընտրական գործընթացի վրա բացասական ազդեցության հետ, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ