News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ղազախստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է 15 զինվորականների սպանության մեջ մեղադրվող սահմանապահ Վլադիսլավ Չելախի ինքնախոստովանության տեսագրությունը: Տեսագրությունը հրապարակել է Bnews գործակալությանը:

Տեսագրության մեջ Չելախը պնդում է, որ զինասենյակից վերցրել է Մակարովի ատրճանակն ու երկու ինքնաձիգ, սպանել է ժամապահին, վերադարձել շինություն, գնդակահարել մի զինվորի եւ սպանդ արել ննջարանում: Նա դուրս է եկել ննջարանից եւ նկատել, որ հրամանատարը թաքնվել է դռան ետեւում: Նա հրամանատարին գնդակահարել է հենց դռան միջից, կրկին վերադարձել ննջարան եւ շարունակել կրակել: Իսկ երբ ավարտվել են փամփուշտները, կրակել է ատրճանակով:

«Երբ համոզվեցի, որ ոչ ոք չի շարժվում, դուս եկա փողոց` մտածելով` ինչ անել»,- ասել է Չելախը: Նա հիշել է որսորդի մասին, գնացել նրա մոտ եւ սպանել: Դրանից հետո զինվորը քաղաքացիական հագուստ է հագել եւ այրել անցակետը:

Վլադիսլավ Չելախի հարազատները կարծում են, որ նրան ստիպել են խոսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ