News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի պատկան մարմինները աչքաթող են անում Արարատի մարզի Արմաշի լճերում թռչունների ապօրինի որսը: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Թռչնասերների միության» նախագահ Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով` այդ որսը կազմակերպվում է հանուն հաճույքի (հոբբիի): Կազմակերպիչն է «Սաֆարի ինթերնեյշնլ» կազմակերպությունը, որը թեեւ իր կայքից հանել է որսի մասին հայտարարությունների էջը, սակայն շարունակում է 500 եվրոյով թույլատրել կրակել լճերում գտնվող ցանկացած թռչունի վրա: Ըստ Ս. Ադամյանի` Արմաշի լճերը ունիկալ տարածքներ են, թռչունների ունիկալ տեսակներով:

Ներկայում «Թռչնասերների միություն» հ/կ-ն ծրագիր է մշակում Արմաշի լճերում զբոսաշրջության տեսակներից մեկը` թռչունների դիտարկումը (birdwatching) զարգացնելու համար: Դա, ըստ Ս. Ադամյանի, լճերի տերերին ավելի մեծ եկամուտ կբերի, քան որսորդությունը:

Բացի այդ` Ս. Ադամյանը առաջարկություն է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությանը` օրինական որսի շրջանը կրճատել մեկ ամսով` փետրվարի փոխարեն որսաշրջանը հունվարին ավարտելու համար: Ներկայում որսաշրջանը սկսվում է գարնանային բազմացման շրջանից հետո ու տեւում մինչեւ փետրվարի վերջ: Սակայն կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավորների լաբորատորիայի աշխատակիցները, հիմնվելով ուսումնասիրությունների վրա, նպատակահարմար են գտնում փետրվարին եւս արգելել թռչունների որսը, քանի որ  այդ ժամանակ որոշ թռչունների մոտ սկսվում է սիրախաղն ու բնադրումը, ակտիվանում են միգրացիոն հոսքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ