News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին այսօր` հունիսի 13-ին կրկին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր կրկին հրավիրվել էի Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չտալ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օրեր առաջ Վարդան Օսկանյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության: Այս առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Ազգային անվտանգության ծառայությունն ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ եւ իմ հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ