News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ամերիկան ուզում է օգնել Հայաստանին` լինել ավելի բարգավաճ եւ ժողովրդավարական: Այդ մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Հեֆերնը հայերենով հայտարարել է, թե կարեւոր է ունենալ ավելի շատ առեւտուր եւ ներդրումներ: «Դա պահանջում է ավելի լավ գործարար մթնոլորտ եւ ավելի շատ մրցակցություն: Ազատ շուկայական մրցակցությունը ստեղծում է գործարար հնարավորություններ եւ դարձնում Հայաստանն ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար»,- նշել է դեսպանն ու հավելել. «Մրցակցությունը խթանելու նպատակով հունիսի 14-ին դեսպանատուն կազմակերպում է քննարկում կառավարության եւ մասնավոր հատվածի միջեւ»:

Նա նշել է, թե քննարկման ընթացքին կարելի է հետեւել Facebook-ի իրենց էջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ