News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանից պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մեղադրանքներին:

Նա հերքել է տեղեկությունները, ըստ որոնց Ռուսաստանը ռազմական ուղղաթիռներ է մատակարարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին: Միաժամանակ ՌԴ արտգործնախարարը հանդես է եկել ԱՄՆ հասցեին պատասխան մեղադրանքով, հայտարարելով, որ նրանք զենք են մատակարարում Սիրիայի ընդդիմությանը:

«Մոսկվան Դամասկոսին է տրամադրում միայն այն, ինչ անհրաժեշտ է արտաքին հարձակումը հետ մղելու համար»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդում է «Ազատությունը»:

Իրանի ղեկավարության հետ բանակցությունների ժամանակ Լավրովը, բացի Սիրիայում տիրող վիճակից, քննարկել է նաեւ Իրանի միջուկային հարցը: Այս հարցով միջազգային բանակցությունների նոր փուլը նախատեսված է հունիսի 18-19-ին` Մոսկվայում:

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը եւ բանակցություններում իր գործընկերները «ճիշտ ուղու վրա են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ