News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ի գիշերը դիվերսիոն գործողությունների հետեւանքով վրավորված 6 զինծառայողներն առայժմ դուրս չեն գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում տեղեկացրեցին Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ ծառայությունից: Նրանք բոլորն էլ հոսպիտալում են եւ առայժմ ապաքինվում են:

«Բոլոր բժշկական գործողությունները կատարվում են: Վիրավորների առողջական վիճակը կայուն է, ապաքինվելուց հետո նոր բոլորը դուրս կգրվեն»,- տեղեկացրին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության վարչությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:

Վիրավորներն են ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, ժամկետային զինծառայողներ` Իգիթ Կարենի Հովհանիսյանը, Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը, Սեդրակ Սամվելի Շահբազյանը, Արտակ Արթուրի Մնացականյանը, Կորյուն Ռոբերտի Իրիցյանը:

Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ