News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԲՀԿ խմբակցության պատգամավորները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ներկայացրել են Տավուշի մարզ կատարած իրենց այցելության արդյունքները: Նրանք ծանոթացել են տեղի բնակիչների բարձրաձայնած խնդիրներն ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ սահմանամերձ վայրերի բնակիչներն ամենամեծ ուշադրության կարիքն ունեն եւ նրանց բարձրաձայնած խնդիրներին հարկավոր է անմիջապես արձագանքել:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Հարություն Քուշկյանը վստահեցրել է, որ Էրեբունի բժշկական կենտրոնի առաջատար պրոֆեսորաբժշկական կազմը կմեկնի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր, որտեղ մանրազնին բուժօգնություն եւ անհատական մոտեցում կցուցաբերվի տեղի բնակիչներին: Առողջական առավել լուրջ խնդիրներ ունեցողները կուղեգրվեն Երեւան՝ ստացիոնար եւ ամբուլատոր բուժում ստանալու, անհրաժեշտության դեպքում նաեւ անվճար վիրահատվելու նպատակով: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ էլ կլուծվի ոչ միայն գնդակոծված տանիքների, այլ նաեւ գյուղտեխնիկայի խնդիրը:

Տպել
Ամենաշատ