News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրները 2013 թվականին հատուկ ուշադրություն կդարձնեն էներգետիկ անվտանգության հարցերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախազգուշացման եւ արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության բաժնի պետ Ալեքսանդր Կոզլովը: Նա մասնակցում է բնապահպանության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված հիմնական միջոցառումների պլանի նախագծի մշակմանը եւ համաձայնեցմանը նվիրված ԱՊՀ փորձագետների նիստին:

«2013-ին ԱՊՀ երկրները նաեւ ատոմային էներգետիկայի ոլորտում բնապահպանական քաղաքականության վերաբերյալ առաջարկներ կմշակեն»,-ասել է նա:

Անդրադառնալով 2013 թվականը ԱՊՀ-ում բնապահպանության եւ շրջակա միջավայրի պաշտպանության տարի հռչակելու նախաձեռնությանը, Կոզլովը ասել է, որ դա կվերաբերի ԱՊՀ բոլոր երկրներին: «Մենք առանձին չենք քննարկում էներգետիկ անվտանգության հիմնախնդիրը, միջոցառումները կվերաբերեն նոլոր երկրներին»,-ընդգծել է Կոզլովը:

Այս պահի դրությամբ 2013 թվականը ԱՊՀ-ում բնապահպանության եւ շրջակա միջավայրի պաշտպանության տարի հայտարարելու հետ կապված իրենց առաջարկներն են ներկայացրել Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուկրաինան եւ ԱՊՀ գործադիր կոմիտեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ