News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

44-ամյա կանադուհի Շելլի Զինները կանգնել է դատարանի առջեւ ճագարների նկատմամբ իր մոլեգին սիրո համար, նրան մեղավոր են ճանաչել ավելի քան 1100 ճագարների վնասելու մեջ, որոնց նա հավաքել էր Էդմոնթոն քաղաքի իր երկհարկանի տանը:

Զինների տունն ու բակը բառացիորեն ողողված էին երկարականջներով, նրանց մեզով ու կղանքով: Կենդանիների մեծ մասին` մոտ 600 առանձնյակի, ստիպված են եղել քնեցնել, քանի որ նրանք անդամալույծ կամ վարակված են եղել: Ճագարների մի մասն էլ սատկել էր էլեկտրահարումից քանի որ կրծել էին հոսանքագծերը:

The Daily Mail-ի փոխանցմամբ, Զինների տունը վերահսկվում էր 2008թ. մարտից, նա արդեն մեկ անգամ կանգնել էր դատարանի առջեւ: Կինն այն ժամանակ խոստովանել էր, որ տառապում է հետտրավմատիկ համախտանիշով:

Դատարանը 8500 դոլարի տուգանք է նշանակել: Նրան արգելվել է ճագարներ պահել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ