News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկովյան լրատվամիջոցների մի քանի լրագրողների այսօր` հունիսի 13-ին ձերբակալել են Քննչական կոմիտեի դիմաց ի պաշտպանություն «Նովայա գազետայի» բողոքի ակցիա անցկացնելու ժամանակ: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 5 մարդ, որոնցից 4-ը «Էխո Մոսկվիի» լրագրողներ են եղել, այդ թվում գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Բլադիմիր Վարֆոլոմեեւը:

Լրագրողները եկել էին իրենց աջակցությունը հայտնելու «Նովայա գազետայի» աշխատակիցներին, ինչպես նաեւ իրենց վրդովմունքը հայտնելու Քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինի եւ «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովի միջեւ տեղի ունեցածի առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», արդյունքում լրագրողներն ազատ են արձակվել: Նրանց հետ «պրոֆիլակտիկ զրույց» են ունեցել, Twitter-ում գրել է ձերբակալվածներից մեկը` Ալինա Գրեբնյովան:

Այս պահին նրանք կրկին ուղեւորվում են Քննչական կոմիտեի շենքի մոտ, որտեղ անհատական բողոքի ակցիաները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ