News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հայկական միրգ» ընկերությանը կհատկացվի շենք եւ հողամաս: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստի օրակարգում:

Ընկերությունը կստանա Էջմիածին քաղաքի Իսի-Լե-Մուլինո փողոցի N 1 շենքի 1-ին հարկի տարածքի մի մասն ու 3-րդ հարկի տարածքն ամբողջությամբ` 503.5 քմ: Տարածքը պատկանում էր «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը:

«Երկրագործության գիտական կենտրոն»-ից էլ «Հայկական միրգ»-ին կփոխանցվի 12 հա:

Նշենք, որ «Հայկական միրգ» ընկերությունը ստեղծվել է 2011 թ. նոյեմբերին` ՀՀ կառավարության որոշմամբ: Ընկերության հիմնական նպատակն է լինելու` ընդլայնել հայկական մրգի արտահանումը, օգնելու գյուղացիներին` մրգի ու ընկուզեղենի առավել որակյալ սորտեր աճեցնել, հիմնել բարձր ինտենսիվության այգիներ եւ այլն:

Սակայն դատելով գործընթացներից` «Հայկական միրգ» ընկերության ստեղծումը ձգձգվում է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դեռ մարտին պետք է շենք եւ հողամաս հատկացներ այս ընկերությանը, սակայն առաջարկությունը ներկայացվում է հունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ