News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի խորհրդական, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն:

Թերթի տեղեկություններով` վերջին շրջանում նա բավականին մեկուսացվել է, իսկ ավելի հստակ` նրան մեկուսացրել են: Մեր աղբյուրները պնդում են, որ նախկին ոստիկանապետի գործերը լավ չեն հարազատ Արարատում, հատկապես մարզկենտրոն` Արտաշատում. նրա երբեմնի լավագույն ընկերները եւ մտերիմները խուսափում են նրա հետ շփվելուց: Եվ եթե ոմանք այլեւս շահ չեն տեսնում շփումից, ապա ոմանց համար էլ Սարգսյանի հետ այլեւս կապ չպահպանելը ավելորդ գլխացավանքից ու «Ալիկի մտերիմ» պիտակից ազատվելու միջոց է:

Ի դեպ, Արտաշատի որոշ շրջանակներում կրկին խոսակցություններ են հասունացել, թե Ալիկ Սարգսյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Բայց ՀՀԿ-ում էլ վստահ են, որ նա կշարունակի մնալ նախագահի խորհրդական մինչեւ նախագահական ընտրությունները, իսկ հետո կգնա` շատերի հետ միասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ