News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարը կարող է դառնալ առաջինը UNESCO-ի ցանկում` Պաղեստինի տարածքում: Եկեղեցին UNESCO -ի ցուցակի մեջ ներառելու հարցը կքննարկվի այս ամսվա նիստում, հաղորդում է CNN-ը:

Պաղեստինը UNESCO-ի անդամ է դարձել 2011 թ. հոկտեմբերին: Սակայն այդ որոշումը վիճելի է համարել ԱՄՆ-ը, ըստ որի լիիրավ անդամակցությունը միջազգային առույցին հնարավոր կդառնա միայն Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրից հետո:

Ինչպես հաղորդում է CNN-ը, եկեղեցու վիճակը անհանգստություն է պատճառում, քանի որ իր գոյության ընթացքոմ այն վերապրել է մի քանի երկրաշարժ:

«Առանցքային հարցերից մեկն այն է, որ եկեղեցու խնամքի համար պատասխանատու են երեք կրոնական կառույց` հունական ուղղափառ, հայ առաքելական եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիները»,- նշում է CNN-ը:

Եկեղեցին հիմնվել է IV դարում` Հռոմի կայսր Կոնստանտինոս Մեծի մոր` Հեղինեի կողմից: Դա Պաղեստինի տարածքում նախամուսուլմանական ժամանակներից մնացած միակ կանգուն քրիստոնյա տաճարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ