News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրաքում ահաբեկչությունների շարքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Ընդհանուր առմամբ, վիրավորների թիվը անցնում է 300-ից, հաղորդում է RBK-ն:

Տուժածների թիվը ճշտվում է, զոհերի թիվը կարող է աճել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պայթյուններ են որոտացել երկրի միանգամից 6 քաղաքներում: Ահաբեկիչների հիմնական թիրախը դարձել են շիա ուխտավորները:

«Էխո Մոսկվին» հաղորդում է, որ այս օրերին շիա ուխտավորները նշում են իմամ Մուսա ալ-Քադիմի հիշատակը: Այդ նպատակով մայրաքաղաք Բաղդադ են ժամանել հազարավոր հավատացյալներ:

Պայթյուններից մեկը որոտացել է այն վայրում, որտեղ մի քանի տասնյակ մարդ հերթ է կանգնած եղել. նրանց մոտ մեքենա է պայթել:

Իրաքի հյուսիսում գտնվող Հիլլ քաղաքի ռեստորաններից մեկի մոտ երկու մեքենաներ են պայթել: Նրանցից մեկում մահապարտ ահաբեկիչ է եղել: Առնվազն 15 մարդ տեղում մահացել է, այդ թվում ոստիկաններ:

Եվս երկու պայթյուններ որոտացել են Բալադ քաղաքում, որում հիմնականում շիաներ են բնակվում: Դեռ որեւէ  խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ