News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միջազային ICANN կազմակերպությունը հրապարակել է նոր դոմենների հատերի ցուցակը, որոնք տրվել են ինտերնետ գոտիների թվի ավելացման ծրագրի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով TechCrunch-ը, ցանկում ընդգրկվել են 1930 առաջարկված դոմեններ: Նոր դոմեն գրանցելու հայտ կարող էր ներկայացնել ցանկացած ընկերություն, որն ունակ է վճարել 185 հազար դոլար:

Սեփական գոտիներն են ցանկացել գրանցել ավելի քան 500 ընկերություններ, մասնավորապես, Google-ը (100 առաջարկ, այդ թվում .google, .android եւ .lol), Apple-ը (.apple), Microsoft-ը (.microsoft, .bing եւ այլն), Canon (.canon), Gucci (.gucci) եւ այլն:

Ընդ որում, դոմենները կարող են լինել ոչ միայն լատինատառ, այլեւ կիրիլիցայով, չինարեն, ճապոներեն եւ արաբերեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ