News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Chrysler կորպորացիան հայտարարել է շուկայից 137 հազար Jeep հետ կանչելու մասին` մեքենայի ետեւի կախոցների խնդրի հետ կապված` այս մակնիշի  ետ կանչված մեքենաների թիվն այսպիսով հասցնելով մինչեւ 410 հազարի:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ետ կանչման ենթակա են 2006 եւ 2007թթ. թողարկված Jeep Liberty ավտոմեքենաները: 

Ավելի վաղ` մարտին հայտարարվել էր 2004 եւ 2005թթ. թողարկված Jeep-երի հետ կանչի մասին:

Պարզվել էր, որ շատ երկրներում ճանապարհները մաքրելու համար կիրառվող աղը  մեքենաներում կարող էր կոռոզիա առաջացնել, ինչն էլ մեքենան կառավարելու հետ կապված խնդիրների կհանգեցնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ