News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը: Շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ կառավարության ղեկավարը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարօրություն եւ նախանշված ծրագրերի իրականացում:

«Ռուսաստանի օրը երիտասարդ, սակայն կարեւոր տոն է, որը կապված է ռուսական պետության նորօրյա շրջադարձային պատմության, քաղաքական, տնտեսական եւ ռուս հասարակության հոգեւոր կյանքի հետ: 1990-ական թվականների սկզբում մեր ազգերի կողմից իրականացվել է պատմական ընտրություն՝ հօգուտ քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ երկրի արդիականացման: Մենք անցանք փոխակերպման ոչ հեշտ ճանապարհ, սակայն այդ ճանապարհը մեզ համար բացեց նոր հնարավորություններ եւ  ավելի արդյունավետ զարգացման հեռանկարներ: Այսօր ես վստահորեն եւ միաժամանակ գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ անցած 20 տարիների ընթացքում մենք ոչ միայն կարողացանք պահպանել մեր ժողովուրդների միջեւ եղած բազմադարյա բարեկամությունը, այլեւ այն բարձրացնել  որակական նոր մակարդակի: Այդ բարեկամության արդյունքն է դարձել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ  ռազմավարական գործընկերությունը:

Այսօր Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման համակարգում: Նա նաեւ առաջատար դիրքեր է զբաղեցնում մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը եւ արտաքին առեւտրատնտեսական հիմնական գործընկերներից մեկը: Մենք շահագրգռված ենք այդ հարաբերությունների հետագա զարգացմամբ: Մեզ համար առաջնային է համարվում, մասնավորապես, մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների դիֆերսիֆիկացիան: Մենք վստահ ենք, որ ինտենսիվ համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր խթան կհանդիսանա մեր երկկողմ տնտեսական համագործակցությանը:  Դա թույլ կտա նաեւ նոր լիցքեր հաղորդել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերությանը:

Ես ուրախ եմ, որ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք հարցերի լայն շրջանակ: Մենք լիակատար փոխըմբռնում ունենք մեր փոխհարաբերությունների մոդեռնիզացման շուրջ՝ նոր՝ դիվեսիֆիկացված եւ նորարական տնտեսության պլատֆորմի հիման վրա»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ եղբայրական ռուս ժողովրդին մաղթելով երջանկություն եւ բարգավաճում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ