News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, խնդրելով ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած պլանը պարտադիր դարձնել կողմերի համար: Այս մասին, ըստ BBC Russian-ի, Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է այսօր` հունիսի 13-ին, Փարիզում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում այդ առաջարկները կյանքի կոչելու համար եւ հույս ունենք, որ դրանք արագ կիրականացվեն»,-հայտարարել է նա, հավելելով, որ հակամարտությունը Սիրիայում վերածվել է քաղաքացիական պատերազմի:

Նա նաեւ ընդգծել է, որ Ֆրանսիան հույս ունի, որ այդ առաջարկները ընդունելի կլինեն Ռուսաստանի համար: Այդ առաջարկները ենթադրում են նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածի կիրառում, որը թույլ է տալիս ուժ կիրառել ընդունված որոշումները կյանքի կոչելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ