News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Սպիտակ քաղաքում:

NEWS.am-ի Լոռիի թղթակից տեղեկություններով, այրվում է Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության համայնքային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության համայնքային կենտրոնը կրկին հրդեհվել էր: Այն ժամանակ այրվել էր արխիվի զգալի մի մասը:

Դեպքից անմիջապես հետո ծառայությունն իր աշխատանքը ծավալել է Սպիտակ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում գտնվող շինությունում, սակայն քիչ առաջ այդ շինությունում եւս հրդեհ է բռնկվել:

Հրդեհի վայր է ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության երեք մարտական հաշվարկ:

Տպել
Ամենաշատ