News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունիսի 13-ին կրկին հրդեհվել էր Սպիտակի սոցիալական տարածքային կառույցի գրասենյակը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է  NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այս անգամ հրդեհվել է Սպիտակ քաղաքի Խնկոյան 2 հասցեում տեղակայված նախկին գյուղտեխնիկումի շենքը, որտեղ այսօր արդեն 3-րդ օրն է, ինչ գործունեություն էր ծավալում սոցիալականի աշխատանքը:

Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ, մինչ այս պահը հրդեհը ամբողջությամբ մարված չէ, 13 մետր լայնությամբ եւ 50 մետր երկարությամբ փայտե շինությունը ամբողջությամբ այրվել է, լուրջ տուժել են նաեւ ծառայության արխիվն ու այն ամենը, ինչը հաջողվել էր փրկել 3 օր առաջ բռնկված հրդեհից:

Դեպքի վայրում ներկա գտնվող սոեցիալական ծառայությունների համալիր կենտրոնի պետը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք  դեռեւս ոչինչ չեն կարող ասել մեկ շաբաթում երկու դեպքի վերաբերյալ, միայն իրավապահ մարմիններից ակնկալում են գործի բացահայտում: Նրանց փոխանցմամբ, այս ամենը կարող է դիտավորություն լինել, եւ թյուրիմացություն: Մանրամասները՝ առաջիկայում:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի


Տպել
Ամենաշատ