News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե քաղաքական դաշտի համար գլխավոր ինտրիգը առաջիկա վերադասավորումներն են, ապա գործարար- պատգամավորներից շատերի համար էլ կարեւորագույն հարցը իրենց հարստությունը բազմապատկելն  ու այն պահպանելն է։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Մասնավորապես գործարար-պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաեւ Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, ու Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, «պարապ» չեն մնում։ Խորհրդարանի ամբիոնից լուրջ հեռավորություն պահող այս մանդատավորները, «ՉԻ» տեղեկություններով, իրարից անկախ փորձում են հաստատվել Սոչի քաղաքում՝ գործի դնելով տեղի իրենց բիզնես կապերը։ Նույն լուրերի համաձայն, խոսք է գնում այն մասին, որ Յուվեցի Կարոյի ու Կարամելի Հարութի բիզնես հետաքրքրությունները այս քաղաքում հիմնականում կապված են ոգելից խմիչքների արտահանման ու արտադրության հետ։ Իսկ Ալեքսանյանի ու Հայրապետյանի մտադրությունները շատ ավելի հեռուն են գնում, քանի որ իրարից անբաժան ընկերները ցանկություն ունեն մեծ սպորտային համալիր կառուցելու կամ Սոչի, կամ Սակի քաղաքներում։ Թե նրանցից ո՞ր մեկի ծրագիրը կարող է իրագործվել Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ, «ՉԻ»-ն այդ առիթով փորձեց լսել բոլոր կողմերին։ Սակայն նրանց բջջային հեռախոսները ողջ օրվա ընթացքում պարզապես լռում էին։ Դե իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ չխախտեց իր լռության ուխտն ու ասաց. «Աղջիկ ջան, ես հեռախոսով հարցազրույց տվողը չեմ»։ Հավելենք, որ երեկվա դրությամբ Հայրապետյանը քաղաքում չէր ու վերջինիս բջջայինն էլ ռոմինգի տակ էր»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ