News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոլդովան կվճարի տուգանք գեյ-շքերթն արգելելու համար։ Միջոցառումը նախատեսում էր անցկացնել «Gender Doc-M» գեյերի կազմակերպությունը։ Քիշնեւի իշխանությունները, սակայն, չեն արտոնել երթը։  «Gender Doc-M»-ը դիմել է դատարան։ Գործն ուսումնասիրվել է մի քանի ատյաններում։ Արդյունքում Դատական վերին պալատը որոշում է կայացրել հօգուտ քաղաքային իշխանությունների։ Այդ ժամանակ գեյերի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտարարելով, որ Մոլդովայում խախտվել են Եվրոպական կոնվենցիայի՝ մարդու իրավունքների պաշտպանության  11-րդ եւ 14-րդ հոդվածները։

Դատարանը, քննելով այդ գործը, որոշում է կայացրել հոգուտ հայտատուի։ Այն պարտավորեցրել է Մոլդովային վճարել «Gender Doc-M» կազմակերպությանը բարոյական եւ նյութական փոխհատուցում, ինչպես նաեւ դատական ծախսերը, ընդհանուր առմամբ, 11 հազ. եվրո, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ