News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն արժանացել է ԱՄՆ բարձրագույն պարգեւի՝ Ազատության շքանշանի։ Նա պարգեւը ստացել է անձամբ նախագահ Բարաք Օբամայի ձեռքից։

«Իսրայել պետությունը մեր մերձավոր բարեկամն է եւ ուժեղագույն գործընկերներից մեկն է։ Ոչ մեկն այս տարիների ընթացքում այդքան ջանք չի գործադրել մեր գործընկերային կապերի ձեւավորման եւ մեր ազգերի մերձեցման համար, որքան դա արել է առաջնորդը՝ մեր ընկեր Շիմոն Պերեսը, ում մենք այսօր պատվում ենք»,- ասել է Օբաման, գրում է rosbalt.ru-ն։

Իր հերթին Պերեսն Օբամային անվանել է Իսրայելի ընկեր եւ ընդգծել է  նրա «լարված աշխատանքը» կոալիցիա ձեւավորելու գործում, որը կոչված է լուծելու իրանական միջուկային խնդիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ