News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ըստ ճշտված տվյալների` Իրաքում հունիսի 13-ին` շիաների հոգեւոր արարողությունների ժամանակ, մի շարք ահաբեկչությունների հետեւանքով  զոհվել է 84 մարդ, 300-ը տուժել են:

Ըստ տեղական լրատվամիջոցների` ծայրահեղականների հարձակումները դարձել են ամենաարյունալին` 2011 թվականի դեկտեմբերից երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Բաղդադում  տեղի էր ունեցել առնվազն 13 պայթյուն: Ահաբեկչություններ էին կատարվել նաեւ Էլ Հիլում` Բաբիլ նահանգի վարչական կենտրոնում` մայրաքաղաքից 100 կմ հարավ, երկրի հյուսիսի Քիրքուքում եւ շիաների սուրբ  քաղաք Քերբելում:

Հարձակումների թիրախ  են եղել ուխտավորները, որոնք այդ օրերին հավաքվել էին Իրաքում սգո հոգեւոր արաողություններին մասնակցելու նպատակով` նվիրված նրանց մոտ  հարգվող 12 իմամներից ամենապատվելիին` Մուսա ալ Քազիմին, որն ապրել է VIII դարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ