News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Խաչատրյանի անվան ութերորդ միջազգային մրցույթը տեղի է ունեցել Երեւանում հունիսի 6-13-ը,  գրան պրին  ստացել է ջութակահար Ֆյոդոր Ռուդինը, որը ներկայացնում է Ռուսաստանը եւ Ֆրանսիան: 

Այդ մրցանակը հաստատվել է ժյուրիի հատուկ որոշմամբ: Ռուդինն արժանացել է նաեւ հանդիսատեսի համակրանքի մրցանակին:
Հաղթողը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ, որը ղեկավարում էր Սերգեյ Սմբատյանը,  կատարել է ջութակի կոնցերտը Արամ Խաչատրյանի նվագախմբի հետ:

Առաջին մրցանակակիր են դարձել երկու ջութակահար` ռուս Պավել Միլյուկովը եւ Ճապոնիայից Այակո Տանաբեն: Երկրորդ մրցանակի ոչ ոք չի արժանացել, իսկ երրորդն ստացել է ճապոնացի Դայչի Նակամուրան: Եզրափակիչ անցած լեհուհի Ջոանա Քրեֆթն ստացել է ժյուրիի ոգեւորիչ մրցանակը:

Երկու հայ ջութակահարուհիներ Անժելա Հովհաննիսյանը եւ Անի Կարապետյանն ստացել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հատուկ մրցանակները` նրա ստեղծագործություների լավագույն կատարման համար, Հրայր Կարապետյանն արժանացել է  ժյուրիի հատուկ մրցանակին` Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների լավագույն կատարման համար:

 «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամի հատուկ մրցանակը վիրտուոզ կատարման համար ստացել է իսպանացի Պաբլո Մարտին Ասեվեդոն, իսկ Հայաստանից Լուսինե Հարությունյանն ստացել է ավստրիական «Մոցարտեում» համալսարանի հատուկ մրցանակ Մոցարտի ստեղծագործությունների լավագույն կատարման համար:  

Մրցույթը տեղի էր ունենում Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, որն էլ համարվում է Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը:

Այս տարի մրցույթը, որի կազմակերպիչն է Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» հիմնադրամը եւ Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիան, տեղի է ունեցել  «ջութակ» մասնագիտացմամբ:
2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է  ԱՊՀ անդամ պետությունների  հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ