News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի պետական վերահսկիչ Միխա Լինդենշտրաուսը հրապարակել է խիստ զեկույց 2010 թվականին «Ազատության նավատորմի» գրավման ժամանակ երկրի ռազմական եւ քաղաքական ղեկավարության գործողությունների վերաբերյալ: Նա մատնանշել է լուրջ  սխալները, որոնք թույլ են տրվել վարչապետի, պաշտպանության նախարարի եւ այլ պատասխանատու անձանց կողմից: 

Որոշումները կայացվել են ուշացմամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոն:

Պետական վերահսկիչ Լինդենշտրաուսը մատնանշել է  նաեւ, որ  տարբեր գերատեսչություններ միմյանց հետ չեն համաձայնեցրել իրենց գործողությունները, կիրառվել են հնացած  հետախուզական տվյալներ: Դա հանգեցրել է նրան, որ գրավող խումբը, որն ուղարկվել էր  «Մավի Մամարու» նավ, տեղեկացված չի եղել, որ նավում եղել են զինված իսլամիստներ, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է աննպատակ զոհերի: 

Իր հերթին ազգային անվտանգության խորհրդական եւ գեներալ Յակով Ամիդրորը հայտարարել է, որ հետագա մնացած ակցիաները խոսում են այն մասին, որ հետագայում որոշումների ընդունման գործընթացն ավելի կազմակերպված եւ ճիշտ է եղել:

«Ազատության նավատորմը», որը կազմակերպվել էր պաղեստինյան ակտիվիստների կողմից, Թուրքիայից լողում էր Գազայի հատված` մտադիր լինելով անցնել այդ տարածաշրջանի   իսրայելական ծովային շրջափակումը: Իսրայելական զորքերի գործողությունների հետեւանքով  «Մավի Մարմարա» նավի տախտակամածում բախում էր տեղի ունեցել, զոհվել էր 9 մարդ` հիմնականում Թուրքիայի քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ