News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական հարթակ» ստեղծելու հարցում Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու Պրոխորովից առաջ են ընկել: 

Արդարադատության նախարարությունը հունիսի 9-ին արդեն հայտ է ստացել «Քաղաքացիական հարթակ» համառուսական հասարակական կազմակերպություն հիմնելու մասին: Այժմ Պրոխորովին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի այդ անվանումով կուսակցություն ստեղծել, որի մասին ավելի վաղ հայտարարել էր:

 «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի համաձայն` Ռուսաստանում չեն կարող շփոթության տեղիք տվող միանման անվանումներով երկու քաղաքական կուսակցություններ լինել: Ով ավելի վաղ հայտ ներկայացնի, նա էլ կստանա անվանման իրավունքը, գրում է rbc daily-ն:

Դրանից կարող է օգտվել Սոցիալ-պահպանողական քաղաքականության կենտրոնը, որի տարածքում արդեն հինգ տարուց ավելի գործում է «Քաղաքացիական հարթակ» ակումբը, որի անդամները նախաձեռնել են դրա հիմքի վրա համառուսական մակարդակով ՀԿ-ի հիմնումը:

Հունիսի 9-ին «Քաղաքացիական հարթակի» ղեկավարը Արդարադատության նախարարություն է գնացել եւ պաշտոնական գրանցման հայտ ներկայացրել:

Միաժամանակ, արդեն պաշտոնապես գրանցված է Միխայիլ Պրոխորովի  «Քաղաքացիական հարթակ» կուսակցության կազմկոմիտեն (դա արվել էր 2012թ. հունիսի 4-ին), նրա ստեղծման մասին հայտարարել էր «Ռոսիյսկայա գազետան»: Կուսակցության գրանցումն այժմ նախապատրաստական փուլում է եւ համագումարի անցկացումից հետո կարելի է պաշտոնապես գրանցման  հայտ ներկայացնել Արդարադատության նախարարություն:

Արդարադատության նախարարության պատասխանը «Քաղաքացիական հարթակ» անվանումով հասարակական շարժումը գրանցելու վերաբերյալ կտրվի 30 օրվա ընթացքում, նույն այդ օրերին կանցկացվի Պրոխորովի կուսակցության համագումարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ