News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մայրը երկու, հինգ եւ ինը տարեկան երեխաներին փակել է տանը, իսկ ինքը հյուր է գնացել հարեւանուհու տուն: Երբ նա հարբած վիճակում վերադարձել է տուն, սկզբում չի հասկացել, որ տունն այրվել է, իսկ երկու երեխաները հրդեհի զոհ են դարձել:

Ողբերգությունը կատարվել է Կրաասնոդարի մոտ գտնվող Նովիե Պոլյանի բնակավայրում:

Երկու եւ հինգ տարեկան երեխաները խոհանոցում լուցկի են  գտել եւ սկսել կրակի հետ խաղալ: Նրանց իննամյա քույրը այդ ժամանակ ուրիշ սենյակում է եղել, ինչն էլ փրկել է նրա կյանքը:

Գազի բալոնի հզոր պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել, որը հաշված րոպեների ընթացում ընդգրկել է ողջ տունը:

Պայթյունը լսել է հարեւանուհին, որն իսկույն վազել է օգնության եւ կարողացել դուրս հանել աղջկան: Նա հրշեջների է կանչել, սակայն երեխաներին փրկել չի հաջողվել: Տունն այրվել է հաշված րոպեներում:

 2 եւ 5 տարեկան երեխաների դիակները ԱԻՆ-ի աշխատակիցները հայտնաբերել են միայն կրակը մարելուց հետո, գրում է Life News-ը:

Երեխաների հայրը ողբերգության պահին Սոչիում է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ