News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար «Թվիստ»,  «Ֆլամենկո» եւ «Տանգո» նոր հետվճարային սակագնային փաթեթների գործարկման մասին: Նոր փաթեթները ներառում են բջջային ինտերնետի մեծ ծավալներ եւ անվճար խոսելաժամանակ ելքային զանգեր կատարելու համար, ինչպես Beeline այնպես էլ ՀՀ այլ բջջային օպերատորների  հեռախոսահամարներին: Նշված ՍՓ-ներից որեւէ մեկին միանալիս բաժանորդներին արտոնյալ պայմաններով կառաջարկվեն Samsung GT-C3222W, Samsung GT-S5610, Nokia C3 կամ Nokia 300 բջջային հեռախոսներ:

Կախված սակագնային փաթեթից` Beeline ցանցի ներսում տրամադրվող անվճար րոպեների քանակը տատանվում է 800-ից մինչեւ 5000 րոպե, իսկ ցանցից դուրս` 80-ից մինչեւ 500 րոպե: Բջջային ինտերնետի ծավալը տատանվում է 150 МВ-ից մինչեւ 1500 МВ: Ամսական բաժանորդային վճարը սկսվում է 3000 դրամից, իսկ առավելագույն զեղչը թույլ է տալիս վերոհիշյալ հեռախոսներից մեկը ձեռք բերել 1 դրամով:

«Գործարկելով նոր սակագնային փաթեթներ` «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է պայմաններ, որոնք համապատասխանում են բջջային ծառայության ամենաժամանակակից միտումներին, որտեղ ինտերնետ  ծառայություններից օգտվելը համարժեք է ձայնային ծառայություններին: Այս նոր սակագնային փաթեթները հարմար են հատկապես այն մարդկանց, ովքեր ցանկանում են խնայել բջջային ինտերնետի ծառայություններից օգտվելիս եւ զանգեր կատարելիս: Անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է ձեռք բերել նոր հեռախոս, իսկ առաջարկված փաթեթներից ընտրել այն տարբերակը, որը  համապատասխանում  է իր բիզնես նպատակներին կամ հարմար է ընտանիքի անդամների հետ ամենօրյա շփման համար», - նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ