News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ինգուշիայի բնակիչը գնում էր Կրեմլ` պաստառ պարզած, որի վրա գրված էր, թե երկնքից հրահանգ է ստացել: Իհարկե, նա հայտնվեց ոչ թե Կրեմլում, այլ հոգեբույժների մոտ, բայց քանի որ կատաղի չէր, կովկասցուն ազատ են արձակել:

Նախօրեին կեսօրին Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները Բորովիցկի հրապարակում տարօրինակ տղամարդու են տեսել` պաստառը ձեռքին: Մոտեցած ոստիկաններին նա հայտնել է, թե Կրեմլ է գնում` հանդիպելու պետության ղեկավարին եւ ցանկանում է օգնել ռուս ժողովրդին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ոստիկանները բժշկի են կանչել, որոնք նրան տարել են հոգեբույժի մոտ: Մասնագետները հետազոտել են «ռուս ժողովրդի պաշտպանին», ով Ինգուշիայի 57-ամյա բնակիչ է եղել, եւ ազատ են արձակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ