News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական բանկը «Աշխարհի հայտնի ռեժիսորները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված Սերգեյ Փարաջանովին:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուշադրամի դիմերեսի աջում պատկերված է Սերգեյ Փարաջանովի կոլաժից հատված, ձախ մասում Փարաջանովի դիմապատկերն է: Կենտրոնում կինոխցիկ է ամրակալանի վրա, որից աջ ճեղքված նուռ է, իսկ ձախ` դրամահատարանի առեւտրային նիշը:

Ներքեւում Հայաստանի հանրապետության զինանշանն է եւ հուշադրամի անվանական արժեքը` «DRAM 100 ԴՐԱՄ»: Ձախում ուղղահայաց հայերեն, իսկ ներքեւում հորիզոնական անգլերեն համապատասխանաբար մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:

Վերեւի աջում ուղղահայաց նշված է թողարկման տարեթիվը` «2012»:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Փարաջանովի դիմապատկերն է, որից վերեւ «SERGEI PARAJANOV» ոճավորված մակագրությունն է: Վերեւի աջ անկյունում Փարաջանովի «Ֆաբերժեի հիշատակին» կոլաժից հատված է, իսկ դրանից ներքեւ՝ Փարաջանովի ինքնատիպ ստորագրությունը, որն ավարտվում է անսովոր կափարիչով. ռեժիսորը դրա վրա քերծելով գծել է Պուշկինի դիմանկարը: Ձախ կողմում ուղղահայաց մակագրված են Փարաջանովի ծննդյան եւ մահվան տարեթվերը` «1924 - 1990»: 

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը` 100 դրամ

Մետաղը եւ հարգը` արծաթ, 9250

Քաշը` 28,28 գ

Չափը` 28,0 x 40,0 մմ

Դրամաշուրթը` հարթ

Որակը` պրուֆ

Տպաքանակը` մինչեւ 5555 հատ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ