News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թալանել են ամերիկյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի Լոս Անջելեսի Fareholm Drive-ում գտնվող տունը:

Այդ մասին տեղեկատվությունը ոստիկանության բաժանմունքներից մեկը ստացել է հունիսի 13-ի առավոտյան: Հանցագործները փախել են դեպքի վայրից, գրում է utro.ru-ն:

Այժմ ոստիկանությունը ճշտում է, թե հատկապես ինչ է գողացվել տնից, նաեւ ստուգում է մատնահետքերի առկայությունը: Նախնական տվյալներով` հետապնդումից փախչելով գողերն իրերի կեսը թողել են հենց փողոցում: Քանյե Ուեսթը տվյալ պահին  Անգլիայում է, որտեղ հանդես է գալիս համերգային ծրագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ