News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարկային բեռը քաղաքացիների համար էապես նվազեցվելու է, իսկ հարկերի վճարումը դառնալու է առավել հարմարավետ: Այդ մասին այսօր` հունիսի 14-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացմամբ` կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որից հիմնականը «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններն են:  Փաթեթը ներկայացվելու է ԱԺ արտահերթ նիստի հաստատմանը:

Քաղաքացիները հնարավորություն կստանան արտոնագրային վճարի հայտարարությունը ներկայացնել ցանկացած ամսում (գործող օրենքով` պետք է ներկայացվի միայն եռամսյակի, կիսամյակի կամ իննամյակի առաջին ամսում): Հետեւաբար` տնտեսվարողները կարող են արտոնագրային վճարներ կատարել ցանկացած ժամկետի համար, այլ ոչ թե եռամսյակի կամ կիսամյակի համար:

Հանրային սննդի ոլորտում կսահմանվի հարկման նոր բազա` մինչեւ 20 քառ. մետր մակերեսով օբյեկտները կվճարեն այլ կարգով` ավելի քիչ, քան 20-50 քառ. մետր մակերես ունեցող օբյեկտները: Բացի այդ` կսահմանվի նոր գոտիականություն` Երեւանում փոքր սննդի օբյեկտների ամսական հարկը կկազմի 30 հազ. դրամ, սահմանամերձ գոտիներում` 9 հազ. դրամ, մարզկենտրոններում` 21 հազ. դրամ;

Ավտոկանգառների համար արտոնավճարը կրկնակի կիջեցվի, եթե ավտոկանգառը բացառապես գիշերային ժամերին է գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ