News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Նովայա գազետա» թերթի խմբագիր Սերգեյ Սոկոլովի հասցեին ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի սպառնալիքների վերաբերյալ:

Հրապարակայնության պաշտպանության հիմնադրամի նախագահ Ալեքսեյ Սիմոնովը RBC.ru-ին հայտնել է, որ Սոկոլովը զանգել է իրեն ՌՔԿ ղեկավարի հետ հեռախոսազանգից հետո: Նրա խոսքով, Բաստրիկինը սպառնացել է «կտրել գլուխն ու պոկել ոտքերը»:

Ռուսաստանի իշխանությունները դեռ որեւէ կերպ չեն արձագանքում «Նովայա գազետայի» խմբագրի շուրջ ստեղծված իարվիճակին, արձագանքել են միայն «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում:

Լրագրող Պավել Շերեմետը «Էխո Մոսկվիի» բլոգում գրել է, թե Մեդվեդեւի ժամանակ գեներալներն ամաչում էին ցուցադրել իրենց ատելությունը լրագրողների նկատմամբ, Twitter էին բացում ու լավատեսական բաներ գրում, իսկ այժմ ձեւեր չեն թափում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բաստրիկինի թիկնապահները Սոկոլովին բռնի կերպով տարել են մերձմոսկովյան անտառ, որտեղ ՌՔԿ ղեկավարը սպառնացել է Սոկոլովի կյանքին: Սոկոլովն այժմ գտնվում է արտերկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ