News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չինաստանում տղամարդը վիճակախաղով  90 միլիոն դոլար է շահել. դա չինական վիճակախաղի պատմության ամենախոշոր շահումն է:

Շահողն առայժմ չի ներկայացել: «Սպասում ենք, որ հաղթողը կապ հաստատի մեզ հետ», - հայտնել են վիճակախաղային կենտրոնում:

Մրցանակը տիրոջը կսպասի մինչեւ օգոստոսի 11-ը: Ընկերության ներկայացուցիչները պարտավորվում են ապահովել նորաթուխ միլիոնատիրոջ անվտանգությունը:

Շահումի ընդհանուր գումարից` 570 միլիոն յուան (90 մլն դոլար) շահողը 20%-ի հարկեր կվճարի, գրում է «ԱիՖ»-ը:

Երջանիկ շահողի մասին հայտնի է միայն, որ նա տղամարդ է, մոտավորապես 45 տարեկան: Ինչպես պատմել է վիճակախաղի տոմսերի կրպակի վաճառողը, 220 յուան արժողությամբ 110 տոմսերի գնման ժամանակ տղամարդը  «կանաչ է» հագած եղել եւ ուսապարկ է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ