News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող ուղեւորափոխադրումներ իրականացնողներն այսուհետ լրացուցիչ արտոնություն կստանան: ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 14-ին, հավանություն տվեց Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանը:

Գործող օրենքով` եթե անհատ ձեռնարկատերը թեթեւ մարդատար ավտոմեքենայով իրականացնում է ուղեւորափոխադրման գործունեություն, եւ անհրաժեշտություն է առաջանում ավտոմեքենան օրվա որոշակի ժամերի կամ որոշակի օրերի շահագործել այլ անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ ազգականների կողմից), ստացվում է, որ նշյալ այլ անձինք նույնպես պետք է ունենան առանձին արտոնագրեր, կամ նշյալ այլ անձինք պետք է դառնան անհատ ձեռնարկատիրոջ վարձու աշխատողները:

Առաջարկվող փոփոխություններով` բնակության միեւնույն հասցեում գրանցված (հաշվառված) անձանց, նրանց ամուսիններին, ծնողներին, երեխաներին, եղբայրներին, քույրերին հնարավորություն ընձեռել` միեւնույն թեթեւ մարդատար ավտոմեքենայով ուղեւորափոխադրման գործունեությունն իրականացնելու մեկ արտոնագրով: Այդ դեպքում արտոնագրային վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար յուրաքանչյուր վարորդի մասով ավելացվում է 1000 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ