News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված միջացոռումների շրջանակում հուլիսի 10-ից մեկնարկում է ինքնուս ստեղծագործողների փառատոն, որը կլինի երկու փուլով: Այս մասին, այսօր՝  հունիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը:

Փառատոնի առաջին փուլը կկայանա  մարզերում, որտեղ կընտրեն տվյալ մարզերից հայտ ներկայացված մասնակիցների ընտրությունը, որից հետո լավագույնները կգան Երեւան՝ մասնակցելու երկրորդ փուլին: Թովմաս Պողոսյանը նշեց, որ արդեն հետաքրքրություն կա մասնակիցների կողմից, հայտերը ուղարկվում են  մարզպետարաններ, տարիքային սահմանափակում չկա:

Նրա խոսքով՝ փառատոնի նպատակն է ասպարեզ բերել այն մարդկանց, ովքեր օժտված են ստեղծագործելու լուրջ շնորհքով, սակայն մինչ այսօր հնարավորություն չեն ունեցել ներկայանալու: Փառատոնի ավարտը հուլիսի 30-ն է:

Անդրադառնալով Սայաթ-Նովայի ծննդյան թվի վերաբերյալ առաջացող վեճերին՝ նա նշեց, որ  մեր գերխնդիրը ոչ թե Սայաթ-Նովայի ծննդյան թվականի ճշգրտումն է, այլ նրա արվեստը հնարավորինս ժողովրդին հասցնելը, ապրեցնելը: Նա կարեւորեց Հայաստանի բոլոր պետական կոլեկտիվների ծրագրերը Սայաթ-Նովայով հագեցնելը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Աշուղ Աստղանուշը, նշեց, որ ինքը ստեղծագործել է մանկուց, դրան նպաստել է նաեւ բանասիրական կրթությունը, բայց ավելի շատ ստեղծագործելու հնարավորությունը տրվել է Աստծո կողմից: «Ով չանցնի Ջիվանիի դպրոցը, երգերը կմնան թերի: Աշուղի երգը երբեք չի արժեւորվի, եթե չգա ու չգտնի այդ սուրբ բոստանը»,- ասաց նա:

Նշենք, որ 2012թ Սայաթ-Նովա մշակութային միությունը հայտարարել է «Սայաթ Նովայի տարի», տարին սկսվել, կշարունակվի եւ կավարտվի Սայաթ-Նովային նվիրված միջոցառումներով: Աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ կանցկացվի նաեւ Սայաթ-Նովային նվիրված միջազգային փառատոն, գիտական նստարջան: Նրանք համերգային շրջագայությամբ մեկնելու են Արցախ, Վրաստան, ՌԴ-ի հայաշատ քաղաքաներ: «Մենք գնում ենք երգելու հայ զինվորի համար»,- ասաց Թովմաս Պողոսյանը:

Պատրաստում են հրատարակչության  «Սայաթ-Նովա, խաղեր», «Սայաթ-Նովան՝ աշուղների խաղերի մեջ» ժողովածուները, որտեղ ընդգրկվելու են Սայաթ-Նովային ձոն գրված հեղինակների ստեղծագործությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ