News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը չի ցանկացել մեկնաբանել «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին երկու անգամ հարցաքննելու փաստը: Այս մասին նա նշել է այսօր` հունիսի 14-ին, մամուլի ասուլիսում, պատճառաբանելով, որ մի կողմից կա անմեղության կանխավարկած, մյուս կողմից կա հարուցված քրեական գործ:

Ինչ վերաբերում է Օսկանյանի հայտարարությանը, որ այդ գործում քաղաքական ենթատեքստ կա, Դավթյանը բացառեց դա, նշելով. «Բազմաթիվ նմանատիպ քրեական գործեր լինում: Բնական է, որ երբ նման գործերը վերաբերում են քաղաքական գործիչներին, դրանք առավել մեծ հնչեղություն են ստանում: Հավելելու, այլ բան չունեմ»:

Վերջինս չցանկացավ արձագանքել նաեւ դիտարկմանը, որ այդ քրեական գործն ի հայտ եկավ միայն այն ժամանակ, երբ Օսկանյանն սկսեց զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

«Կարծում եմ, Վարդան Օսկանյանը իր աշխատած տարիներին դրական արդյունքներ ունի արձանագրած, մարդկային առումով եւս դրական եմ վերաբերվում նրան»,- ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե իրատեսակա՞ն է, որ նախագահական ընտրություններում Վարդան Օսկանյանը լինի նախագահի թեկնածու, Ա. Դավթյանը պատասխանեց, որ դա ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ ցանկացած ՀՀ քաղաքացու իրավունքն է: «Հիմա եթե Վարդան Օսկանյանը ցանկություն ունենա եւ իր ուժերը ճիշտ հաշվարկի, դա իր եւ իր կուսակցության իրավունքն է»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ