News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարությունը մշակել է «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը:

Իրականացվել են տարածքի չափագրման, պահպանման գոտու սահմանների ճշգրտման, քարտեզագրման եւ հուշարձանի անձնագրի նախագծի կազմման աշխատանքները:

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Թռչկան» ջրվեժի  բնության հուշարձանի անձնագրի նախագիծը տեղադրված է նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:

Առաջարկությունների դեպքում դրանք կարելի է ուղղարկել min_ecologi.am հասցեով:

Ստորեւ ներկայացնում ենք «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը:

1. Հերթական համարը   1    

2. Հուշարձանի անվանումը - «Թռչկանի» ջրվեժ

3. Տիպը    - Ջրագրական         

4. Ենթատիպը -  Ջրվեժներ   

5. Տեղադիրքը եւ  աշխարհագրական կոորդինատները - Լոռիի մարզ, Մեծ Պառնի համայնք, Չիչխան գետի վրա:  X-440 7' 2"; Y-400 54' 57"

6. Նկարագրությունը, չափագրությունը եւ վիճակը - Բարձրությունը ծովի մակարդակից 1786 մետր: Ջրի շիթի բարձրությունը 20-22 մետր, թափվող ջրերի լայնությունը 3-4 մետր, նվազագույն հոսքը 057խոր.մ/վրկ/դեկտեմբեր/,առավելագույնը 2,57խոր.մ/վրկ, միջինը 1,0 խոր.մ/վրկ: Ջրերի թափման տեղանքը ծածկված է խոշոր ժայռաբեկորներով: Ջրվեժի տարածքը կազմված է միջին էոցենյան դարաշրջանի ավազաքարերից, կրաքարերից եւ տուֆոկոնգլոմերատներից: Թռչկանի ջրվեժի շրջակա տարածքներում հանդիպում են սահմանափակ տարածքներով ծառախմբեր:

7. Սահմանների եւ պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը - Պահպանական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 1.0 հա, համայնքային սեփականության արոտավայր:    Տարածքի հարավային A հանգուցակետը գտնվում է Չիչխան գետի վրա՝ Չիչխան եւ Գետիկ գետերի հատման կետից 10մ հյուսիս-արեւմուտք: A կետից սահմանագիծը (23.4մ) դեպի արեւմուտք բլրի արեւելյան լանջով միանում է B կետին: B կետից սահմանագիծը (36.7մ) դեպի հյուսիս-արեւմուտք միանում է C կետին, այնուհետեւ դեպի արեւմուտք՝ 57.5 մ եկարությամբ սահմանագիծը հասնում է D կետին: D կետից դեպի հյուսիս-արեւմուտք սահմանագիծը (38.2մ) միանում է E կետին: B-C-D-E սահմանագիծը անցնում է ժայռերի վերին գագաթներով, իսկ սահմանագծից մինչեւ Չիչխան գետն ընկած տարածքները ամբողջությամբ զառիվեր լանջեր են: E կետից սահմանագիծը (78.7մ) դեպի հյուսիս հատում է Չիչխան գետը, անցնում գետի հանդիպակաց կողմը եւ միանում F կետին, այնուհետեւ դապի հյուսիս-արեւելք (42.2մ), գրունտային ճանապարհի եզրով միանում G կետին: G կետից դեպի արեւելք սահմանագիծը (37.6մ) բլրի լանջով միանում է H կետին, այնուհետեւ, թեքվելով դեպի հարավ-արեւելք, Չիչխան գետին զուգահեռ (73.7մ) հասնում է մինչեւ I կետ: I կետից իջնելով դեպի հարավ՝ սահմանագիծը (58.6մ) միանում է A հանգուցային կետին:

Պահպանվող տարածքի սահմանի ընդհանուր երկարությունը՝ 416.6մ:

8. Պահպանության եւ օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները – Բացի պահպանական գոտու տարածքից, գետի աղտոտումը եւ հյուծումը կանխելու, ինչպես նաեւ բարենպաստ ռեժիմ ապահովելու նպատակով,գետի երկայնքով, մինչեւ հարեւան՝ Շիրակի մարզի Սարալանջ համայնքի վարչական սահմանը, մոտ 1,1 կմ, առանձնացված է ջրապահպան գոտի:

9. Սպառնացող վտանգները  -  Մարդու տնտեսական գործունեություն, չվերահսկվող  տուրիզմ, չկարգավորված ջրօգտագործում:

10. Նշանակությունը (կարգավիճակը) – Տեղական նշանակության գիտաճանաչողական, գեղատեսիլ բնության հուշարձան:

11. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին -- Մեծ Պառնի համայնք

12.  Առաջարկվող օգտագործման ձեւերը - Տուրիստական եւ ռեկրեացիոն նպատակներով:

Տպել
Ամենաշատ