News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում անցկացվելու են զորավարժություններ` 2012 թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն: Այդ մասին այսօր` հունիսի 14-ին, կառավարության նիստի ավարտից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Առաջինը «Փոխգործակցություն-2012» զորավարժությունն է` արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ, եւ դրա ֆոնի ներքո` նաեւ զինված ուժերի կիրառման համար ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը: Ս. Օհանյանի խոսքով` վերջինիս առաջին փուլը ռազմաքաղաքական է, որում ընդգրկված են բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները, այդ թվում` ՀՀ Անվտանգության խորհուրդը;

Հունիսի 25-27-ին անցկացվելու է ռազմաքաղաքական փուլը` «Ռազմապետական ղեկավարման համակարգի ծավալումը պատերազմական իրավիճակներում եւ ագրեսիայի ետմղման հիմնական միջոցառումների կազմակերպում» թեմայով:

«Պետք է բոլոր ղեկավար մարմինների կողմից համապատասխան ցուցում լիներ` պատասխանատուներին նախապատրաստեին, քանի որ անցկացվելու է Հայաստանի հանրապետության բերումը բարձր մարտական պատրաստության եւ դրա ֆոնի ներքո նախապատրաստելու ենք համապատասխան հրամանագրեր` ռազմական դրության բերման, զորահավաքի անցկացման, ագրեսիայի դիմագրավման եւ ՀՀ նախագահի դիմումը ՀԱՊԿ ղեկավարությանը` մեզ աջակցելու համար»,- ասաց Ս. Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ