News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիժի Տագիլի բնակիչ Տարոն Կաթայանին, ով ուշացրել էր երկու վարկերի վճարումները, բանկի աշխատակցուհին խորհուրդ է տվել մորթել կնոջն ու երեխաներին, ապա կախվել: Տղամարդը երեք երեխա ունի` 7, 3 տարեկան եւ 11 ամսական:

Տարոն Կաթայանը 2011թ. նոյեմբերին բանկից մոտ 600 հազար ռուբլի է վերցրել` սպառողական վարկեր, նաեւ վարկեր բնակարանի վերանորոգման եւ կենցաղային տեխնիկա գնելու համար: Նա ամեն ամիս վճարում էր մոտ 25 հազար ռուբլի:

Սակայն փետրվարին տղամարդը աշխատավայրում կոտրել էր ոտքի մատն ու ժամանակավորապես անգուրծունակ դարձել` ուշացնելով 13 հազար 153 ռուբլու վճարումը: Թեեւ նա խնդրել էր բանկին հետաձգել վճարումները, բանկը պատասխանել էր մերժմամբ:

Տարոնին սկսել են սպառնալ, վախեցրել էր, որ կհեռացնեն դպրոցից ավագ որդուն: Իսկ բանկի իրավաբան Լարիսան հեռախոսով ասել էր. «Վերցրու դանակը: Ասում եմ` վերցրու դանակը, Տարոն, մորթի երեխաներիդ, հետո կնոջդ, ապա կախվիր, որովհետեւ վաղվանից քո կյանքում դժոխք է սկսվում»: Հաջորդ անգամ էլ նույն կինը Տարոնի կնոջը` Սուսաննային ահաբեկել է, թե կառեւանգի փոքր երեխային: Տարոն Կաթայանը ձայնագրել է խոսակցությունն ու դիմել դատախազություն: Դրանից հետո հեռախոսայի ահաբեկչությունը դադարել է, իսկ բանկի փոխտնօրենը խոստացել է, որ աշխատակցուհին կպատժվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ