News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 14-ին, կանցկացվի «Չի՛ քանդվելու» խորագրով երթ` ի պաշտպանություն Երեւանի վտանգված վերջին հուշարձանների: Երթը կմեկնարկի ժամը 18:30-ին` հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան մոտից (Տերյան 11), եւ կշարժվի Երեւանի կենտրոնական փողոցներով` անցնելով  նաեւ ԱՕԿՍ-ի շենքի եւ Ծածկած շուկայի մոտով:

«Կոչ ենք անում բոլորին մասնակցել երթին` հստակ դիրքորոշում արտահայտելու պատմամշակութային հուշարձանների ոչնչացման խնդրի վերաբերյալ: Մեր մայրաքաղաքի հուշակոթողները չպետք է վերածվեն առուծախի ապրանքների կամ տեղափոխման ենթակա առարկաների: Պահպանե՛նք Երեւանի վերջին հուշարձանները»,-ասված է երթի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ