News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 14-ն, Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Այն սահմանվել է 2005 թվականին Ժնեւում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան  խմբերի հայտնաբերման համար:

Արյան դոնորի համաշխարհային օրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատույց արյունատվության ակցիա:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն 10 տարի իրականացնում է արյունատվական ակցիաներ, որոնց հիմնական նպատակն արյան կարիք ունեցող մարդկանց օգնելն է։

Արյունատվության ակցիային մասնակցում են պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներ եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀԵՀ առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը կոչ է արել բոլորին միանալ նման նախաձեռնություններին, քանի որ օգնությունը մենաշնորհ չէ, եւ օգնելու պարտականությունը յուրաքանչյուրինս է, առավել եւս որ մեր հանրապետությունում առկա է արյան պակասի խնդիրը։

Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Նշենք, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը։ Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2011թ. կատարվել է մոտ 15000 արյունատվություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ